top of page
Root and rise_edited.jpg
Իսկ ի՞նչ,  եթե վեց շաբաթը կարող է փոխել ամեն ինչ։  
Սա քո հրավերն է՝ վերադառնալու դեպի քեզ։  
Բուժվելու, աճելու և իսկապես ծաղկելու։ 

🔸 Չգիտեմ, ինչ եմ ուզում իրականում
Տարիներ շարունակ ապրել եմ ուրիշների սպասումներով։ Զգում եմ դատարկություն, մոլորվածություն։

🔸 Անհանգիստ միտք ու անընդհատ ինքնաքննադատություն
Միշտ քննադատում եմ ինձ։ Մտքերս չեն թողնում հանգստանամ կամ վստահ որոշումներ կայացնեմ։

🔸 Ցածր ինքնավստահություն
Ամեն փոքր քայլի համար կարծես ուրիշներից թույլտվություն եմ ուզում։ Ինքս ինձ վրա վստահ չեմ։

​​​🔸 Մանկության վերքեր, որ դեռ ցավեցնում են
Երբեմն անչափ զգայուն եմ, երբեմն՝ ամբողջությամբ փակված։ Դեռ չեմ կարողանում սիրել ու ընդունել ինձ ամբողջությամբ։

🔸 Տարածություն ուրիշների սպասումների ու իմ իրական «ես»-ի միջև
Ապրում եմ մի պատմության մեջ, որը կարծես իմը չէ։ Ուզում եմ նոր սկիզբ, իմ ճշմարիտ ուղին։

​🔸 Մենակության զգացում փոփոխության ճանապարհին
Փոփոխություն ուզում եմ, բայց վախենում եմ, որ մենակ եմ։ Չեմ ուզում միայնակ անցնել այս ուղին։

 

Ծանո՞թ վիճակ է․․․

Ինչպե՞ս է այս ծրագիրը օգնելու քեզ
  •  Կբացահայտես քո իսկական ինքնությունը

  •  Կվերածրագրավորես քո մտածելակերպը

  • Կսովորես կառավարել հույզերդ

  •  Կդառնաս ավելի ինքնավստահ

  •  Կբուժես արմատային վերքերը

  •  Կվերամիավորվես քո ներքին փոքրիկի հետ

  •  Կվերաշարադրես քո պատմությունը

  •  Կունենաս համայնք, աջակցությամբ և սիրով լեցուն տարածք

6 շաբաթյա ճամփորդություն

Սա քո հնարավորությունն է ապաքինել քո արմատը և ապահովել քո զարթոնքը

Շաբաթ 1

Կբացահայտենք և կսահմանենք քո իրական առաքելությունը՝ դարձնելով այն կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների ռազմավարական պլան։ 

Շաբաթ 2


Կսովորենք վերամշակել  քո հուզական հիշողությունը նեյրո-լեզվական ծրագրավորման միջոցով (NLP), կսովորենք կառավարել հույզերն ու ներքնայնացնել դրական փորձառությունները և ձևավորել դրական մտածելակերպ:

Շաբաթ 3

Կսովորենք՝  ինչպես զարգացնել Աճի մտածելակերպը (Growth Mindset) և բարձրացնել ինքնագնահատականը։ Միասին կզարգացնենք նաև քո՝ ներկան վայելելու ու գիտակցված ապրելու ունակությունը (Mindfulness):

Շաբաթ 4

Կուսումնասիրենք քո ներքին հավատամքները, որոնք հենց պատասխանատու են քո վարքի և ապրումների համար և հաճախ թաքնված կանխակալ կոդավորում են, կառանձնացնենք հոգեբանական վախերը իրական վախերից:

Շաբաթ 5

Կճանաչենք  քո «Ներքին երեխային», որպեսզի կարողանաս հասկանալ քո խոցելիությունն ինչ նյութից է, որոնք են քո պաշտպանական մեխանիզմները և ինչպես կարող ես ավելի կառուցողական հարաբերություններ ունենալ քո ներքին թիմի հետ։

Շաբաթ 6

Խմբային դասընթացի վեցերորդ և վերջին շաբաթվա ընթացքում դու քեզ իսկական ռեժիսոր կզգաս՝ գրելով քո կյանքի սցենարը, կատարելով իրական փոփոխություններ, որոնք արտացոլում են քո նոր պատմությունը:

Բարեկեցության Օրացույցը կամբողջացնի Root&Rise ծրագիրը, ապահովելով ոչ միայն ապաքինումը , այլ նաև զարթոնքը, դրական ռեսուրսների ու տոկունութան կառուցումը, որպեսզի տրանսֆորմացիան երկարաժամկետ ու կայուն լինի: Իսկ ամենօրյա ուղղորդումը կօգնի կատարել վարժությունները ճիշտ կերպով և ստանալ առավելագույն արդյունք։

IMG_4665.JPG

Ընտրիր քեզ հարմար փաթեթը

1

 Root & Rise Community 

​✅ Մուտք՝ փակ ալիք

✅Ամենօրյա ուղղորդված պրակտիկաներ և աջակցություն 

✅ Համայնքային check-in-ներ և ընդհանուր (ոչ անհատական) հետադարձ կապ  

✅ Հոգեկան բարեկեցության օրացույց (անգլերեն կամ հայերեն՝ անվճար առաքմամբ)

2

 The Rise Package

  ✅ 6 Խմբային քոուչինգ սեսիա (շաբաթական 1 անգամ)

✅ Հոգեկան բարեկեցության օրացույցի ամենօրյա ուղղորդում  

✅Ամենօրյա ինտերվենցիաներ

✅ Աջակցություն փակ ալիքում և հետադարձ կապ   

✅ Աջակից նյութեր (օրագրեր, առաջադրանքներ և այլն)  

✅ Հոգեկան բարեկեցության օրացույցը (անգլերեն կամ հայերեն՝ անվճար առաքմամբ)

 

3

The Root Package 

✅ 6 Խմբային քոուչինգ սեսիա (շաբաթական 1 անգամ)  ​

✅ Հոգեկան բարեկեցության օրացույցի ամենօրյա ուղղորդում  

✅ Աջակցություն փակ ալիքում և հետադարձ կապ  ​

✅ Աջակից նյութեր (օրագրեր, առաջադրանքներ և այլն)  

 ✅ Հոգեկան բարեկեցության օրացույց (անգլերեն կամ հայերեն՝ անվճար առաքմամբ)

➕ Անհատական 80 րոպեանոց քոուչինգ սեսիա (ծրագրի ընթացքում կամ դրանից հետո)  

➕ Անհատական հետադարձ կապ՝ սահմանափակող համոզմունքների, կոնկրետ լուծումների և փոփոխության քարտեզի վերաբերյալ

IMG_4662.JPG

Ինչու՞ Մերիի հետ այս ճանապարհը հուսալի է 

Մերին հանդիսանում է ISL-ի հիմնադիրը։ Լինելով հոգեբան, քոուչ, Մերին տարիների ընթացքում անց է կացրել ավելի քան 3000 քոուչինգ և խորհրդատվություն, որոնց ընթացքում նա առանձնացրել է գիտահեն գործիքների լավագույն ընտրանին, որոնք միտված են օգնելու քեզ հասնել երկարաժամկետ, կայուն հոգեկան բարեկեցության։ Մերին ունի նաև մի քանի ակադեմիական աստիճաններ, այդ թվում մագիստրոսի աստիճան պոզիտիվ հոգեբանության ոլորտում։ Նա հանդիսանում է նաև Պոզիտիվ հոգեբանների գերմանական ասոցացիայի անդամ։

Արփի, 33 տ․

Ծրագրի շնորհիվ ես կարողացա հաղթահարել վախերս և նորից փոխել աշխատանքիս ոլորտը։ Հիմա անում եմ այն ինչ սիրում եմ ու ինձ անհամեմատ վստահ եմ զգում։

Լարա, 25 տ․

Մերիի լուսավոր էներգիան վարակիչ է։ Վերագտա կորցրածս մոտիվացիան, ուրախությունը։ Հիմա ավելի խաղաղ եմ ու պատրաստ նոր բարձունքներ նվաճելու։

Սուսաննա, 36տ․

Շնորհակալ եմ Մերիին, ում շնորհիվ տագնապային գրոհներս նահանջեցիին ու հիմա վերջապես լիարժեք վայելում եմ կյանքս։

Գուցե դեռ կասկածներ ունես, բայց մենք քեզ երաշխավորում ենք դրական արդյունք։ Սիրով սպասում ենք, որ միասին հասնենք կայուն հոգեկան բարեկեցության։

bottom of page