Այս քարտերում կգտնես ինքդ քեզ
Երբեմն մոլորվա՞ծ ես զգում ու չգիտե՞ս՝ որ ուղղությամբ շարժվել։ Բարեկեցության օրացույցն ավելին է, քան պարզապես քարտերի հավաքածու․ այն քո ուղեկիցն է դժվար պահերին և հիշեցումն է այն լավի, որ կա քո ներսում և աշխարհում։
Քեզ ծանո՞թ են այս իրավիճակները.
-
Դժվարանում ես ուրախություն գտնել ամենօրյա փոքր պահերի մեջ։
-
Հաճախ փոխում ես աշխատանքդ՝ փնտրելով քո տեղը կյանքում և քո առաքելությունը։
-
Չգիտես՝ որոնք են քո հիմնական ուժեղ կողմերը և ինչպես դրանք օգտագործել։
-
Մեծ երազանքներ ունես, բայց դժվարանում ես դրանք վերածել շոշափելի նպատակների։
-
Ցանկանում ես ավելի ամուր և ջերմ հարաբերություններ կառուցել ինքդ քեզ և շրջապատիդ հետ։
-
Թվում է՝ ժամանակը սահում է մատներիդ արանքով, և դու ամբողջությամբ չես ապրում ներկա պահը։
Եթե այս ամենը քեզ ծանոթ է, ուրեմն Բարեկեցության Օրացույցը քեզ համար է։

Քո ճամփորդությունը դեպի ավելի ներդաշնակ, ծաղկուն ու լույսով լի կյանք սկսվում է հենց այստեղ:
«Յուրաքանչյուր միտք սերմ է. աճեցրու երջանկյություն քո ներսում»
Բարեկեցության օրացույցը բաղկացած է 30 խնամքով ընտրված քարտ-գիտահեն վարժություններից, որոնք քո ուղեցույցն են ինքնաճանաչման, տոկունության և գոհունակության ճանապարհին։ Յուրաքանչյուր քարտ քնքուշ գրկախառնություն է, ապահով գոտի, որ դադարես, ընդունես ներկա պահն ու այն դարձնես ավելի իմաստալից և գիտակից։ Մեկ ամիս ամեն օր կատարիր օրացույցի վարժություններն ու դարձրու դրանք քո օրվա անբաժան մասը։ Վերադարձիր վարժություններին, որոնց կարիքն այդ պահին ամենաշատն կունենաս։
Սա օրացույց է ամսվա, տարվա և մի ամբողջ կյանքի համար։
Եվ ի տարբերություն հասարակ օրացույցների, որտեղ ժամանակն ընթանում է քեզնից անկախ, այստեղ քո ժամանակի հոսքը կառավարում ես դու՝ դանդաղեցնելով դրա ընթացքը, հասցնելով նկատել և ամուր պահել այն, ինչ թանկ է։

Գիտությունը՝ բարեկեցության հիմքում
Այս օրացույցը հիմնված է պոզիտիվ հոգեբանության առաջատար և գիտահեն տեսությունների վրա, այդ թվում՝ Մարտին Սելիգմանի PERMA և Ռիֆֆի հոգեկան բարեկեցության մոդելները։
Այս մոտեցումն օգնում է համադրել ակնթարթային հաճույքն ու խորքային իմաստը՝ հեդոնիկ և էվդեմոնիկ երջանկությունները՝ տալով քեզ ներդաշնակ կյանքի բանալին։
Ամեն վարժության հետ կստանաս.
-
Դրական զգացմունքներ
-
Ներկա լինելու զգացումը
-
Իմաստ և առաքելություն
-
Տոկունություն
-
Առողջ սովորույթներ ամբողջ կյանքի համար
Ստեղծված սիրով՝ Մերի Սարիկյանի կողմից
Inner Science Lab-ի հիմնադիր պոզիտիվ հոգեբան, քոուչ Մերի Սարիկյանը ստեղծել է այս օրացույցը՝ հիմնվելով 3,000+ քոուչինգ սեանսների, երեք բեսթսելլերների հեղինակային փորձի և միջազգային համբավ ունեցող գործընկերներից ստացած գիտելիքների վրա։
Յուրաքանչյուր վարժություն մշակված է այնպես, որ պահանջի ընդամենը 10–30 րոպե՝ տեղավորվելով նույնիսկ ամենաբազմազբաղ օրվա մեջ՝ դառնալով թերապիա, գրկախառնություն, առողջ սովորություն մտքի, մարմնի և հոգու համար։
